Jump to content

ՀՍՀ/ՀԵՐԱԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐԱԹ քաղաք Աֆղանստանի հյուսիս–արևմուտքում, Հերաթ նահանգի վարչական կենտրոնը: Մոտ 109 հզ. բն. (1973): Ավտոճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան: Արևմտյան Աֆղանստանի տնտ. կենտրոնն է: Կան բամբակազտիչ, տեքստիլ սննդի արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ: Զարգացած է տնայնագործական արտադրությունը (բրդե և մետաքսե կտորներ, գորգեր, կարպետներ), կարակուլի մորթու, հացահատիկի, մրգերի և գյուղատնտ. այլ արտադրանքի առևտուրը: Հ–ի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն: Հ–ում պահպանված ճարտ. հուշարձաններից են` միջնաբերդը (XV դ.), մզկիթը (1201– XIV դ., վերականգնվել է 1498– 1500–ին` երկրաշարժից հետո, վերակառուցվել է 1936–44–ին), Մուսսալա անսամբլի Գաուհարշադ դամբարանը և մինարեթները (Հից հս–արմ.), Աբդուլլա Անսարի դամբարանը (բոլորն էլ XV դ., ճարտ. Կավամադդին Շիրազի): Հ. միջնադպրյան մանրանկարչության (տես Հերաթի մանրանկարչության դպրոց) և դեկորատիվ–կիրառական արվեստի նշանավոր կենտրոն էր: