Jump to content

ՀՍՀ/ՀԵՐԵԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐԵԿ, Հերեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Թոքատի (Եվդոկիա) գավառում: 1915–ին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Ուներ եկեղեցի և դպրոց: Հ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Սակավաթիվ մարդկանց հաջողվել է հասնել ռուս. զորաճամբար: