ՀՍՀ/ՀԵՐԵՖՈՐԴՅԱՆ ՏԱՎԱՐ
ՀԵՐԵՖՈՐԴՅԱՆ ՏԱՎԱՐ, մսատու ցեղ: Բուծվել է XVIII դ., Անգլիայի Հերեֆորոշիր (Հերեֆորդ) կոմսությունում, տեղական տավարի ընտրության և զույգ ընտրության միջոցով: Իրանը տակառաձև է, լայն ու խոր: Գույնը մուգ կարմիր է, գլուխը, մնդավը, ենթակուրծքը, որովայնը, վերջավորությունների ստորին մասը և պոչի մազափունջը` սպիտակ: Կովերի միջին չափսերն են (սմ–ով). մնդավի բարձրությունը` 125, կրծքի խորությունը` 72, կրծքի փաթը` 197, իրանի թեք երկ–ը` 153, նախադաստակի փաթը` 20: Ցուլերի կենդանի զանգվածը` 850–1000, կովերինը` 550–650 կգ: Հ. տ. դիմացկուն է, հարմարված տարբեր կլիմ. պայմաններին: Տարածված է Անգլիայում, ԱՄՆ–ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և այլ երկրներում: ՍՍՀՄ ներմուծվել է 1928–ից: Օգտագործվում է կաթնատու և կաթնա–մսատու ցեղերի արդ. տրամախաչման համար: Հերեֆորդյան, ղազախական և կալմիկական տավարների տրամախաչումից ստացվել է ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղը: Հ. տ. տարածված է Օրենբուրգի, Ռոստովի, Չելյաբինսկի, Սարատովի մարզերում, Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասերում, Ղազախ. ՍՍՀ–ում և այլ շրջաններում:
