Jump to content

ՀՍՀ/ՀԵՐԿԵՐՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐԿԵՐՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում: 1909–ին ուներ 20 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915–ին, թուրք, կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: