Jump to content

ՀՍՀ/ՀԵՐՄԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐՄԱՆ (Herman) Անտալ (1851–1926), հունգար ազգագրագետ, բանասեր–պատմաբան, մանկավարժ, հայագետ: Փիլ. դ–ր, հունգ. և գերմ. լեզուների պրոֆեսոր: Տիրապետել է հայերենին: Սովորել է Բրաշովի, Կլուժի վարժարաններում և Բուդապեշտի համալսարանում: Կազմակերպել է Հունգարիայի և Տրանսիլվանիայի ժողովուրդների ազգագրության ուսումնասիրման գործը, եղել «Ազգագրական տեղեկություններ Հունգարիայից» («Etnologische Mitteilungen aus Ungarn») հանդեսի ուներ հատուկ հայագիտական հավելված` «Հայկական զեկուցներ» («Armenische Beitrage») հիմնադիրներից և խմբագիրը (1887–ից): Հիմնադրել է (1889) «Հուն g արիայի ազգագրական ընկերություն»–ը (ուներ նաև հայկ. բաժին), մասնակցել «Տրանսիլվանիայի կարպատյան ընկերության» ու նրա «Էրդեյ» («Ardely») թերթի ստեղծմանը (1890): 1897–1922–ին խմբագիել է «էթնոգրաֆիա» («Ethnographia») գերմ. պարբերականը: 1898–ին Բուդապեշտի համալսարանում ստեղծել է ազգագրության ամբիոն, ապա կազմակերպել Կլուժի «Ազգագրական թանգարան»–ը, նպաստել Գեռլայի «Հայկական թանգարան»–ի ստեղծմանն ու հարստացմանը և դարձել նրա առաջին պատվո տնօրենը: Աշխատակցել և խմբագրել է (1907 և 1913–ի մի քանի համարներ) Գեռլայի «Արմենիա» («Armenia») հայագիտական հունգ. հանդեսը, որտեղ տպագրել է հայագիտական աշխատություններ ու հոդվածներ («Գնչուները Հայաստանում 500 տարիներ առաջ», 1884, No 4, «Բեհիստունի արձանագրությունները Հայաստանի մասին», 1888, No 9, «Հայերը Թուրքիայում», 1888, No 11–12 ևն): Հայերի մասին զանազան զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտական համաժողովներում:

Ս. Քոլանջյան