Jump to content

ՀՍՀ/ՀԵՐՈՍՏՐԱՏՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐՈՍՏՐԱՏՈՍ (ծն. և մահ. թթ. անհտ.), Եփեսոսցի հույն, որն իր անունն անմահացնելու համար, մ. թ. ա. 356–ին այրել է Եփեսոսի Արտեմիսի տաճարը (աշխարհի 7 հրաշալիքներից մեկը): Ըստ ավանդության, տաճարն այրվել է Ալեքսանդր Մակեդոնացու ծննդյան գիշերը: Հոնիական քաղաքների բնակիչները որոշել են մոռացության տալ Հ–ի անունը, սակայն նրա մասին հիշատակել է հույն պատմիչ և հռետոր Թեոպոմպոս Քիոսցին (մ. թ. ա. IV դ.): Հ–ի անունն ստացել է բացասական իմաստ. Հ. անվանում են փառամոլ մարդկանց: