Jump to content

ՀՍՀ/ՀԵՐՑԻ ՍԿԶԲՈՒՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐՑԻ ՍԿԶԲՈՒՆՔ, փոքրագույն կորության սկզբունք, մեխանիկայի վարիացիոն սկզբունքներից, ըստ որի ակտիվ (տրված) ուժերի բացակայության դեպքում կինեմատիկորեն հնարավոր բոլոր հետագծերից իրականը փոքրագույն կորություն ունեցողն է: Հ. ս. սերտորեն կապված է փոքրագույն հարկադրման սկզբունքի (տես Գաուսի սկզբունք) հետ, քանի որ «հարկադրում» կոչվող մեծությունը համեմատական է կորության քառակուսուն: Իդեալական կապերի դեպքում (տես Կապեր մեխանիկական) երկու սկզբունքներն էլ ունեն մաթ. միևնույն արտահայտությունը: Սկզբունքը կիրառել է Հ. Հերցը` իր մեխանիկան կառուցելու համար: