Jump to content

ՀՍՀ/ՀԵՐՑ ԳՈՒՍՏԱՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՐՑ (Hertz) Գուստավ (1887–1975), գերմանացի ֆիզիկոս, Բեռլինի ԳԱ անդամ: 1925–27–ին` Հալեի համալսարանի, 1928–35–ին` Բեռլինի բարձրագույն տեխ. դպրոցի պրոֆեսոր: 1945–54-ին աշխատել է ՍՍՀՄ–ում: 1954–61–ին Լայպցիգի ֆիզիկայի ինստ–ի պրոֆեսոր к դիրեկտոր: 1913–ին Ջ. Ֆրանկի հետ հետազոտել է գազի ատոմների և մոլեկուլների հետ էլեկտրոնների բախման երնույթը (տես Ֆրանկ–Հերցի փորձ) և փորձով ապացուցել ատոմի էներգիայի ընդհատ մակարդակի գոյությունը: Ուսումնասիրել է ռենտգենյան ճառագայթների կլանման սպեկտրները, մշակել իզոտոպների բաժանման դիֆուզիոն մեթոդը: Մի շարք երկրների, այդ թվում նաև ՍՍՀՄ ԳԱ (1958) արտասահմանյան անդամ: Արժանացել է նոբելյան (1925, Ֆրանկի հետ) և ՍՍՀՄ պետ. (1951) մրցանակների: