Jump to content

ՀՍՀ/ՀԵՔԻՄՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՔԻՄՅԱՆ Սրապիոն (16.8.1832, Կ. Պոլիս – 7.3.1892, Կ. Պոլիս), հայ դրամատուրգ, թատերական–մշակութային գործիչ: Սովորել է ծննդավայրի Մխիթարյանների տարրական դպրոցում, Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վարժարանում, հմտացել եվրոպական մի շարք լեզուների մեջ: Հ–ի ստեղծագործություններից են «Արտաշես և Սաթենիկ» (1848), «Հարմակ և Աշխեն» (1850), «Վահրամ», «Սմբատ Ա» դրամաները: 1856–ին Հ. հաստատվել է Կ. Պոլսում, հիմնել պոլսահայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, որը ներկայացումներ է տվել հայերեն, թուրք., իտալ.: Գլխավոր դերերը կատարել է ինքը: Այս թատրոնի համար էլ Հ. գրել է «Սամվել» պատմական ողբերգությունը, որը երկար տարիներ ներկայացվել է արևմտահայ և արևհլահայ բեմերում (պիեսում խաղացել են Պ. Ադամյանը, Գ. Չմշկյանը, Հ. Աբելյանը): Հ. նաև ինքնուրույն ու թարգմանական բանաստեղծություններով, գրականությանն ու թատրոնին նվիրված հոդվածներով հանդես է եկել «Բազմավեպ», «Երկրագունդ», «Ծաղիկ», «Մասիս», «Մուսայք Մասյաց» և այլ պարբերականներում:

Երկ. Տաղք, քերթվածք և թատրերգությունք, ԿՊ, 1857: Հուլիանե, Գոմալա թրգմ. Պողոս և Վհրգինիա թրգմ. ԿՊ, 1864:

Գրկ. Թերզիբաշյան Վ., Հայ դրամատուրգիայի պատմություն, հ. 1, Ե., 1959: Հայ նոր գրականության պատմություն, հ. 2, Ե., 1962: Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1, Ե., 1962: Ս. Շտիկյան