ՀՍՀ/ՀԵՔՍԱՔԼՈՐԱՆ
ՀԵՔՍԱՔԼՈՐԱՆ, հեքսաքլորցիկլոհեքսան, С₆Н₆Сl₆, օրգանական նյութ, 1, 2, 3, 4, 5, 6– հեքսաքլորցիկլոհեքսանի ութ իզոմերի խառնուրդ, ստացվում է բենզոլին քլոր միացնելով: Հ. անհոտ, դառնահամ, բյուրեղային 7 միջատասպան նյութ է: Կայուն է լույսի, ինչպես նա 7 ջրի, տարբեր օքսիդիչների և խիտ թթուների ազդեցության նկատմամբ: Գյուղատնտեսության մեջ սովորաբար գործածվում է 99–100–իզոմեր պարունակող պատրաստուկը («լինդան»)` սերմերն ախտահանելու, պտղատու ծառերի, բանջարանոցային և տեխ. բույսերի ու հողում ապրող վնասատուների դեմ պայքարելու համար: Տեխ. Հ. օժտված է կայուն անդուր հոտով, օգտագործվում է մորեխների, գյուղատնտ. որոշ վնասատուների, ինչպես նաև կենդանիների մակաբույծների, մասնավորապես, տզերի դեմ պայքարելու համար: Հ. կիրառվում է դուստի, փոշիների, էմուլսիաների (յուղի հետ), յուղերի լուծույթների ևն ձևով (տես Թունաքիմիկատներ):
