Jump to content

ՀՍՀ/ՀԵՔՍԼԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՔՍԼԻ, Հաքսլի (Huxley), Թոմաս Հենրի (4.5.1825, Իլինգ, Լոնդոնի մոտ –29.6.1895, Իսթբորն, Սուսեքս), անգլիացի բնագետ, Չ. Դարվինի տեսության տարածողն ու հետևորդը: 1846–50–ին մասնակցել է դեպի Ավստրալիայի և Նոր Գվինեայի արլ. ափերը կազմակերպված գիտարշավին: 185495–ին եղել է Թագավորական լեռնային դպրոցի պրոֆեսոր, Լոնդոնի թագավորական ընկերության քարտուղար (1871–80), պրեզիդենտ (1883–1885): Հետազոտել է կենդանաբանության, համեմատական անատոմիայի, հնէաբանության, մարդաբանության, երկրաբանության, էվոլյուցիոն տեսության ևն հարցեր: