Jump to content

ՀՍՀ/ՀԻԴՐԱՎԼԻԿԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻԴՐԱՎԼԻԿԱԿԱՆ ՀԱՐՎԱԾ, հեղուկում ճնշման կտրուկ բարձրացում` խողովակաշարում հոսքի արագության հանկարծակի փոփոխման (օրինակ, խողովակաշարի արագ պատնեշման) դեպքում: Հ. հ. հեղուկի առաձգական դեֆորմացիաների առաջացման և խողովակի երկարությամբ դրանց տարածման բարդ պրոցես է: Հ. հ. կարող է վթարի պատճառ դառնալ, ուստի խողովակաշարում տեղադրում են ապահովիչ սարքեր (հավասարիչ ռեզերվուարներ, օդային թասակներ, վենտիլներ):