ՀՍՀ/ՀԻԴՐԶՈՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԻԴՐԶՈՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, օրգանական միացություններ, պարունակում են ածխաջրածնային երկու ռադիկալի հետ կապված հիդրազոխումբ` – NH– NH–: Գործնական նշանակություն ունեն արոմատիկ Հ.` ArNHNHAr, որոնք հիմնային թույլ հատկություններով բյուրեղային նյութեր են: Անլուծելի են ջրում, լուծելի` սպիրտում, եթերում, բենզոլում: Արոմատիկ Հ. ստանում են հիմնային միջավայրում նիտրոմիացությունները վերականգնելով (օրինակ, ցինկի փոշիով), մեծ քանակությամբ (որպես միջանկյալ նյութեր)` բենզիդինի և դրա ածանցյալների (տոլիդինի, դիանիզիդինի ևն) արտադրության մեջ, որոնք ազոներկանյութերի ստացման արժեքավոր ելանյութ են:
