ՀՍՀ/ՀԻԴՐՈԳԵՆԵՐԱՏՈՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԻԴՐՈԳԵՆԵՐԱՏՈՐ (հիդրո… և գեներատոր), հիդրավլիկական տուրբինով պտտման մեջ դրվող սինխրոն գեներատոր: Կախված պտտման առանցքի դիրքից լինում է ուղղաձիգ և հորիզոնական, ըստ պտտման հաճախականության` դանդաղընթաց (մինչև 100 պտ ր) և արագընթաց (100 պտ ր–ից ավելի): Հ–ի հզորությունը մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր Մվտ է (Բրատսկի ՀԷԿ–ում տեղադրված են 225 Մվտ, Կրասնոյարսկի ՀԷԿ–ում` 508 Մվտ հզորության Հ–ներ): Առաջին սովետական Հ–ները (հզորությունը` 7,25 Մվտ) ստեղծվել են 1925–ին, Լենինգրադի «էլեկտրասիլա» գործարանում, Վ. Ի. Լենինի անվ. Վոլխովյան ՀԷԿ–ի համար:
