Jump to content

ՀՍՀ/ՀԻԴՐՈՀԱՆԳՈՒՅՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻԴՐՈՀԱՆԳՈՒՅՑ, հիդրոտեխնիկական կառույցների հանգույց, տեղաբաշխմամբ և համատեղ աշխատանքի պայմաններով միավորված հիդրոտեխնիկական կառույցների խումբ: Ըստ հիմնական նշանակության Հ–ները լինում են էներգետիկ, ջրատրանսպորտային, ջրառու ևն: Հ–ները գլխավորապես կոմպլեքսային են և միաժամանակ կատարում են ջրատնտեսական մի քանի ֆունկցիաներ: Տարբերում են ցածր ճնշման, երբ վերին և ստորին բյեֆների ջրի մակարդակների տարբերությունը (ճնշումը) չի գերազանցում 10 մ, միջին ճնշման (10– 40 մ) և բարձր ճնշման (40 մ–ից ավելի):