ՀՍՀ/ՀԻԴՐՈՍՏԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ
ՀԻԴՐՈՍՏԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ, ոչ գլանաձև անոթում լցված հեղուկի կշիռը հավասար չէ անոթի հատակին ազդող հեղուկի ճնշման ուժին: Եթե միևնույն հեղուկը լցված է հիմքի հավասար մակերես ու տարբեր երկրաչափական ձև ունեցող անոթների մեջ և հեղուկի բարձրությունը բոլոր անոթներում նույնն է (զանգվածները տարբեր են), ապա անոթների հատակին հեղուկի ճնշման ուժը միևնույնն է և հավասար նույն հիմքով գլանաձև անոթում լցված հեղուկի կշռին: Հ. պ. բացատրվում է այսպես, հավասարակշռության մեջ գտնվող հեղուկի p հիդրոստատիկական ճնշումը ուղղված է անոթի պատի յուրաքանչյուր կետին տարված նորմալով, հետևապես թեք պատերին ազդող ճնշման ուժը միշտ կունենա p 1 ուղղաձիգ բաղադրիչ: Դեպի վեր լայնացող անոթում այդ բաղադրիչը հավասարակշռում է ավելցուկային հեղուկի ծավալի կշիռը, իսկ նեղացող անոթում` պակասող հեղուկի ծավալի կշիռը (գլանի նկատմամբ): Հ. պ. հայտնաբերել է Բ. Պասկալը:
