ՀՍՀ/ՀԻԴՐՕՔՍԻԴՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԻԴՐՕՔՍԻԴՆԵՐ, անօրգանական նյութեր, օքսիդների քիմիական միացությունները ջրի հետ: Հայտնի են գրեթե բոլոր քիմ. տարրերի Հ.: Շատ մետաղների Հ. հիմքեր են (NaOH, Fe(OH)₂ ևն), ոչ մետաղներինը` թթուներ (H₂SO₄, HCl ևն), որոշ տարրերինը` ամֆոտեր (տես Ամֆոտերություն): Հ. բնույթը կախված է պարբերական համակարգում տարրի գրաված տեղից և տվյալ Հ–ում նրա օքսիդացման աստիճանից: Հ–ի թթվային կամ հիմնային հատկությունը պայմանավորված է մոլեկուլում թթվածին–ջրածին և տարր–թթվածրն կապերի համեմատական իոնականության աստիճանով և, հետևաբար, ջրային լուծույթներում Н կամ ОН իոններ առաջացնելու ունակությամբ:
