Jump to content

ՀՍՀ/ՀԻԼԴՐԵԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻԼԴՐԵԹ (Hildreth) Ռիչարդ (1807– 1865), ամերիկացի գրող, փիլիսոփա և պատմաբան: Ավարտել է Հարվարդի համալսարանը (1826): Համոզված ռացիոնալիստ: Իր փիլ. աշխատություններից Հ. հրատարակել է միայն երկուսը` «Բարոյականության տեսություն» (1844) և «Քաղաքականության տեսություն» (1853): Եղել է ստրկության անզիջում հակառակորդ («Բռնակալությունը Ամերիկայում», 1840, տրակտատ): «Ստրուկը կամ Արչի Մուրի հուշերը» (1836) վեպը, որը 1852–ին վերահրատարակվել է «Սպիտակ ստրուկը կամ Փախստականի հուշերը» վերնագրով, ամերիկյան հակաստրկատիրական առաջին վեպերից է: 1849–52–ին հրատարակել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությունը» (հ. 1–6) աշխատությունը: 1861–64–ին եղել է ամերիկյան հյուպատոսը Տրիեստում: