Jump to content

ՀՍՀ/ՀԻԼԼԵՍՏՐՅՈՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻԼԼԵՍՏՐՅՈՄ (Hillestr m) Պեր (1732– 1816), շվեդացի նկարիչ: Սովորել է Ստոկհոլմում, 1757–58–ին ապրել Փարիզում, ծանոթացել գոբելենի արտադրությանը և հաճախել Ֆ. Բուշեի արվեստանոցը: 1758–ից աշխատել է Ստոկհոլմում (1810–ից` Գեղարվեստի ակադեմիայի տնօրեն): XVIII դ. շվեդ. գեղանկարչության լուսավորական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչն է: Պատկերել է Ստոկհոլմհ բուրժուազիայի առօրյա կյանքի տեսարաններ, աշխատանքի ռոմանտիկան հանքերում և դարբնոցներում, ստեղծել դիմանկարներ, նատյուրմորտներ: