ՀՍՀ/ՀԻԼՄԵՆԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԻԼՄԵՆԴ, գետ Աֆղանստանում և Իրանում: Հոսում է Իրանական բարձրավանդակով: Երկարությունը 1150 կմ է, ավազանը` մոտ 500 հզ. կմ²: Սկիզբ է առնում Բաբա լեռնաշղթայից (Հինդուկուշ), թափվում Խամուն լիճը` առաջացնելով դելտա: Սնումը ձնային է, վարարում է գարնանը և ամռանը: Օգտագործվում է ոռոգման համար: Դելտայի շրջանը խիտ է բնակեցված: Հ–ի վրա կառուցված են մի շարք ամբարտակներ:
