ՀՍՀ/ՀԻՄԼԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԻՄԼԵՐ (Himmler) Հայնրիխ (1900– 1945), ֆաշիստական Գերմանիայի պատերազմական գլխավոր հանցագործներից, ՍՍ–ի ղեկավարը (1929–ից): 1933–ից քաղ. ոստիկանության պետ Մյունխենում, Բավարիայում, ապա` ամբողջ Գերմանիայում (1936–ից` Գեստապոյի ղեկավար), 1943–ից` ներքին գործերի կայսերական մինիստր, 1944–ից` պահեստի բանակի հրամանատար: Հ. համակենտրոնացման ճամբարների, օկուպացված տերիտորիաների խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման կազմակերպիչներից էր: Ֆաշիստական Գերմանիայի պարտությունից հետո փորձել է թաքնվել, բայց ձերբակալվել է: Ինքնասպանություն է գործել Լյունեբուրգի բանտում:
