Jump to content

ՀՍՀ/ՀԻՄՔ ՇԵՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՄՔ, շենքի (կառույցի) ստորգետնյա կամ ստորջրյա մաս, որի միջոցով բեռնվածքը փոխանցվում է հիմնատակի գրունտին: Հ–երը լինում են ցցային (տես Ցցային հիմք), սուզարկղերի ձևով, իջուցիկ հորերի, խորը տեղադրման հենարանների ձևով և սովորական: Սովորական Հ–երը գլխավորապես պատրաստում են երկաթբետոնից, բետոնից, խամքարից և լինումհն ժապավենային (պատերի և սյուներիտակ), անջատ (սյունաձև և սալաձև), հոծ` սալերի կամ զանգվածների ձևով, ճկուն և կոշտ, միաձույլ և հավաքովի: Հ–ի վերին հարթությունը կոչվում է շուրթ (Հ. կառույցից բաժանող), իսկ ստորին հարթությունը` հատակ (բեռնվածքը հիմնատակին փոխանցող): Հ–ի տեսակի ընտրությունը որոշվում է շինհրապարակի երկրաբանական և հիդրոերկրաբանական պայմաններով, կառուցվող շենքի (կառույցի) բնույթով և նշանակությամբ, գործող բեռնվածքների արժեքներով: