Jump to content

ՀՍՀ/ՀԻՆԵՆՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՆԵՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շատախի գավառում: 1909–ին ուներ 178 (20 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915–ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: