Jump to content

ՀՍՀ/ՀԻՆՁՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՆՁՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառում, Էրզրումից հյուսիս–արևելք, Արևմտյան Եփրատի ձախ ափին: 1909–ին ուներ 20 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան: Հ–ից 47 ընտանիք հայեր 1830–ին գաղթել և բնակության են հաստատել Ախալցխայի շրջանի Սուֆլիս գյուղում: Հ–ի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: