Jump to content

ՀՍՀ/ՀԻՇՈՂ ՍԱՐՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՇՈՂ ՍԱՐՔ (ՀՍ), հաշվողական մեքենայի բաղկացուցիչ մաս կամ ինքնուրույն սարք, որը նախատեսված է ինֆորմացիան գրանցելու, պահելու և վերարտադրելու համար: Ամենամեծ կիրառումը ՀՍ–երը ստացել են թվային հաշվողական մեքենաներում (ԹՀՄ), ինչպես նաև ավտոմատիկայի սարքերում, հեռուստամեխանիկայում, միջուկային ֆիզիկայում ևն: ՀՍ հիմնականում բնորոշվում է տարողությամբ (պահվող ինֆորմացիայի քանակով), արագագործությամբ (ընտրման և հարցման ժամանակներով) և արժեքով կամ տեսակարար արժեքով: ՀՍ–ում որպես ինֆորմացիա կրողներ օգտագործվում են էլեկտրոնաճառագայթային խողովակներ, մագնիսական ժապավեններ, թմբուկներ և սկավառակներ ևն: ՀՍ–երը բաժանվում են տեսակների` ա. ըստ հարցման բնույթի` հասցեային և զուգորդական ՀՍ–եր, բ. ըստ հարցման եղանակի` կամավոր հարցման և հաջորդական հարցման ՀՍ–եր, գ. ըստ ֆունկցիոնալ նշանակության` օպերատիվ (ՕՀՍ), մնայուն (ՄՀՍ), արտաքին (ԱՀՍ) և բուֆերային (ԲՀ U). դ. ըստ ինֆորմացիան պահպանելու ունակության` սնումից կախված և անկախ ՀՍ–եր: Հասցեային Հ U–ում ինֆորմացիան փնտրվում է նախօրոք հայտնի հասցեով, իսկ զուգորդական Հ U–ում` ըստ ինֆորմացիայի որոշ հատկանիշների: ԹՀՄ–ում հիմնականում օգտագործվում են հասցեային ՀՍ–եր: Կամավոր հարցման ՀՍ–ում թույլ է տրվում հասցեների ընտրման կամավոր կարգ, իսկ հաջորդականում հասցեների ընտրությունը կատարվում է միայն որոշակի հաջորդականությամբ: ՕՀՍ–ն նախատեսված է միջանկյալ թվաբանական հաշվարկների արդյունքները հիշելու, ՄՀՍ–ն` խնդրի լուծման ընթացքում չփոփոխվող ինֆորմացիան հիշելու, ԱՀՍ–ն` մեքենա մուծվող ինֆորմացիան հիշելու համար: ԲՀՄ–ն, որն օժտված է բարձր արագագործությամբ և փոքր տարողությամբ, օգտագործվում է մեքենայի առանձին սարքերի արագությունները համաձայնեցնելու համար: Սնումից կախված, ՀՍ–ում սնումը անջատելիս` հիշված ինֆորմացիան կորչում է: Չնայած ՀՍ–երի բազմատեսակությանը, նրանց կարելի է ներկայացնել ընդհանրացված կառուցվածքային սխեմայով, որը բաղկացած

1. կուտակիչ (նախատեսված է ինֆորմացիան գրանցելու և պահելու համար),

2. տեղական կառավարման հանգույց (ըստ ժամանակային դիագրամի ներքին ազդանշաններ է մշակում ՀՍ–ի հանգույցները կառավարելու համար),

3. թվի ընտրման հանգույց (ընդունում է թվի հասցեի կոդը կամ թվի հայտանիշը և ըստ այդմ իրագործում թվի ընտրությունը),

4. թվի ընդունման հանգույց (ընդունում է գրանցվող ինֆորմացիայի կոդը և կառավարում գրանցման հանգույցր),

5. գրանցման հանգույց (գրանցվող թվի կոդը ձևափոխվում է կուտակիչի կարգային գծերի կառավարման ազդանշանների),

6. ընթերցման հանգույց (կուտակիչից ընթերցված ինֆորմացիան ձևափոխվում է մեքենայի ստանդարտ ազդանշանների),

7. ինֆորմացիայի առաքման հանգույց (նախատեսված է ընթերցված ինֆորմացիան կարճատև պահելու համար):

Գրկ. Китович Б. В., Оперативные запоминающие устройства на ферритовых сердечниках и тонких магнитных пленках, М.– Л., 1965 Крайзмер Л. П., Устройства хранения дискретной информации, 2 изд., перераб., Л., 1969 Шигин А. Г., Цифровые вычислительные машины (памятьУВМ), М., 1975.

Գ. Զաքարյան