ՀՍՀ/ՀԻՉՔՈՔ
ՀԻՉՔՈՔ, Հիտչքոք (Hitchcock), Ալֆրեդ (1899–1980), անգլո–ամերիկյան կինոռեժիսոր: 1920–ից կինոյում հանդես է եկել որպես սցենարիստ, ապա` ռեժիսոր: Հռչակվել է դետեկտիվ ֆիլմերով, ուր ձգտել է գործողությունների հոգեբանական խորը պատճառաբանվածության և, հմտորեն օգտագործելով կադրի կոմպոզիցիան, լուսավորությունը, մոնտաժը, երաժշտությունը, ստեղծել է «Հ–յան» մթնոլորտ: Հ–ի անգլ. լավագույն ֆիլմերից են` «Շանտաժ» (1929), «Մարդ, որ չափազանց շատ գիտեր» (1934), «Լեդին անհետանում է» (1938): 1939–ից աշխատում է Հոլիվուդում: Նկարահանել է նույն ժանրի ֆիլմեր` հոգեվերլածության ֆրեյդիստական տեսության դրույթներով ընդգծել հաճախ հոգեպես ոչ լիարժեք գործող անձանց հիվանդագին արարքները: Այս շրջանի առավել հայտնի ֆիլմերից են` «Ռեբեկա» (1940), «Կասկած» (1942), «Պարան» (1948), «Սպանության դեպքում հավաքեք «M» (1953), «Գլխապտույտ» (1958), «Պսիխո» (1960), «Թռչուններ» (1963), «Մոլեգնություն» (1972):
