ՀՍՀ/ՀԻՊԱԲԻՍԱԼ ԱՊԱՐՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԻՊԱԲԻՍԱԼ ԱՊԱՐՆԵՐ, մագմատիկ ապարներ, որոնք առաջանում են փոքր խորություններում և, ըստ տեղադրման պայմանների ու ստրուկտուրայի, միջանկյալ տեղ են գրավում խորքային (աբիսալ) և էֆուզիվ ապարների միջև: Հ. ա. կազմում են դայքաներ, շերտային ինտրուզիաներ, շտոկեր և այլ փոքր ինտրուզիվ մարմիններ:
