ՀՍՀ/ՀԻՊԱՐԻՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԻՊԱՐԻՈՆ, Hipparion (հուն. ձիուկ), մահացած եռամատ ձի: Ապրել է ուշ նեոգենի տափաստաններում, որոնց ֆաունան այդ ժամանակվա համար ստացել է հիպարիոնային անունը: Հ. առաջացել է, հավանաբար, ուշ միոցենում, Ամերիկայում` մերիհիպուսից (Meryhippus), հետագայում տարածվելով Եվրասիայում, սկիզբ է դրել ժամանակակից ձիերին: Լայնորեն տարածված էր պլիոցենում: Աֆրիկայում ապրել է մինչև չորրորդական ժամանակաշրջան:
