Jump to content

ՀՍՀ/ՀԻՊԱՐՔՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՊԱՐՔՈՍ ("մոտ մ. թ. ա. 180–190, Նիկեա –մ. թ. ա. 125, Հռոդոս), հույն գիտնական, աստղագիտության հիմնադիրներից: Կատարել է երկնքի առաջին համակարգված դիտումներն ու հետազոտությունները: Բացահայտել է Արեգակի և Լուսնի շարժման օրինաչափությունները, որոշել Լուսնի հեռավորությունը Երկրից կազմել Արեգակի խավարումների ցուցակը և 850 աստղի դիրքերի աստղացուցակը, տվել այդ աստղերի դասակարգումն ըստ տեսանելի 6 մեծությունների (պայծառություններ): Բացահայտել է պրեցեսիայի երևույթը, որոշել աստղային ու արևադարձային տարիների տևողությունները, խավարածրի թեքությունը հասարակածի նկատմամբ: Առաջինն է օգտագործել աշխարհագրական կոորդինատները` լայնությունն ու երկայնությունը: Հ–ի աշխատությունները բնագրով չեն պահպանվել, դրանց մասին հիմնական տեղեկությունները պարունակվում են Պտղոմեոսի «Ալմագեստում»:

Բ. Թումանյան