ՀՍՀ/ՀԻՊԵՌԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԻՊԵՌԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին–Գարահիսարի գավառում: 1915–ին ուներ 80 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Ուներ եկեղեցի և վարժարան: Հ–ի հայ բնակիչները բռնի տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
