ՀՍՀ/ՀԻՊՊՈԴԱՄՈՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԻՊՊՈԴԱՄՈՍ Միլետացի (հին հունական (մ. թ. ա. V դ.) ճարտարապետ–քաղաքաշինարար, տեսաբան: Քաղաքաշինական հատակագծման հիպպոդամյան համակարգի հիմքում ընկած էր Մերձավոր Արևելքի, հատկապես Բաբելոնի քաղաքաշինական սկզբունքներից եկող փողոցների կանոնավոր, ուղղանկյուն ցանցը, թաղամասերի օրինաչափ կառուցապատումը: Հ. իր սկգբունքը զործնականորեն կիրառել է Աթենքի` Պիրեա (մ. թ. ա. 446–45–ից հետո) նավահանգստի, Հարավային Իտալիայի` Ֆուրիոս (մ. թ. ա. 444–443) հուն. գաղութի վերակառուցման աշխատանքներում և այլ քաղաքաշինական մտահղացումներ իրագործելիս: Հ–ի գաղափարները կապված էին քաղաքպետության իդեալական պատկերացումներին:
