Jump to content

ՀՍՀ/ՀԻՊՍՈԳՐԱՖԻԿ ԿՈՐԱԳԻԾ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՊՍՈԳՐԱՖԻԿ ԿՈՐԱԳԻԾ (հուն. բարձրություն և– qn րել), Երկրի մակերևույթի վրա տարբեր բարձրությունների և խորությունների տեղաբաշխումն արտահայտող կորագիծ` ուղղանկյուն կոորդինատների համակարգում: Հ. կ. ստացվում է, երբ օրդինատների առանցքի վրա տեղադրվում են բարձրությունները (ծովի մակարդակից վերև) և խորությունները (ծովի մակարդակից ներքև), իսկ աբսցիսների առանցքի վրա` տվյալ բարձրությունների և խորությունների զբաղեցրած մակերեսները (կմ²–ներով կամ–ներով): Հ. կ. առաջին անգամ կազմել է ֆրանսիացի երկրաբան Ա. Լապարանը 1883–ին: Հ. կ–ի միջոցով հնարավոր է որոշել Երկրի ամբողջ մակերևույթի, նրա առանձին միավորների միջին բարձրությունները և ծովերի միջին խորությունները: Օվկիանոսի հատակի կտրվածքն արտահայտող կորագիծը կոչվում է բաթիզրաֆիկ կորագիծ: