ՀՍՀ/ՀԻՋԱԶ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԻՋԱԶ, նահանգ Սաուդյան Արաբիայի հարավ–արևմուտքում: Տարածությունը 390 հզ. կմ² է, բնակչությունը` մոտ 2 մլն: Կենտրոնը` Ջիդդա: Մակերևույթը անապատաքարային սարահարթ է` արմ–ում լեռնային զանգվածներով (բարձրությունը` մինչև 2600 մ), ափամերձ շրջանները` ցածրադիր հարթավայրերով: Կլիման հս–ում մերձարևադարձային է, հվ–ում` արևադարձային, տարեկան տեղումները` 80–100 մմ: Բնակչությունն զբաղվում է քոչվորային անասնապահությամբ, օազիսներում` հացահատիկի, փյունիկյան արմավենու, մրգատու ծառերի մշակությամբ, ափամերձ շրջաններում` ձկնորսությամբ, մարջանի արդյունահանությամբ: Կան նավթաթորման, ցեմենտի, մետաղի և գյուղատնտ. արտադրանքի վերամշակման գործարաններ, տնայնաարհեստագործական արտադրություն: Հ–ում են իսլամի գլխավոր կենտրոն Քաբան (Մեքքայում) և Մուհամմեդի դամբարանը (Մեդինա):
