ՀՍՀ/ՀԻՍԱՐՅԱՆ
ՀԻՍԱՐՅԱՆ Հովհաննես, Հիսարյա և Մամբրե (24.6.1827, Կ. Պոլիս–9.8. 1916, Կ. Պոլիս), հայ արձակագիր, գրական–մշակութային գործիչ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Եղել է ուսուցիչ: 1851–ից Կ. Պոլսում հրատարակել է «Բանասեր» ամսագիրը, որի նպատակն էր «լուսավորություն, կրթություն քարոզել, ազգային առաջադիմության առաջնորդել»: 1852–ին «Բանասեր»–ը դադարել է լույս տեսնելուց Հ. ձեռնամուխ է եղել «ժուռնալ ազիատիկ դը Կոնստանտինոպլ» («Journal Asiatique de Constantinople») ֆրանսալեզու պարբերականի հրատարակությանը: Հ–ի «Խոսրով և Մաքրուհի» (1851, «Բանասեր»–ում), «Նեռն կամ Կատարած աշխարհի» (1867) վեպերը, կրոնա–բարոյախոսական ու սենտիմենտալ–հայեցողական գաղափարախոսությամբ հանդերձ, դասվում են հայ ռոմանտիկական գրականության ուշագրավ գործերի շարքը:
Երկ. Կարճառօտ պատկեր Նաբոլեոն Պոնաբարթէին վարուցը, ԿՊ, 1847: Դիվան, որ է տաղարան, ԿՊ, 1871: Ս. Շտիկյան
