Jump to content

ՀՍՀ/ՀԻՍԱՐՅԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՍԱՐՅԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Միջին Ասիայում, Պամիրա–Ալայան լեռնային համակարգի արևմտյան մասում (Ուզբեկական և Տաջիկական ՍՍՀ–ներում): Երկարությունը մոտ 200 կմ է, բարձրությունը` մինչև 4643 մ: Ջրբաժան է Զերավշանի և Ամուդարյայի ավազանների միջև: Կազմված է բյուրեղային ապարներից, թերթաքարերից, ավազաքարերից և գրանիտներից: Կենտրոնական մասում է Իսկանդերկուլ (2176 մ) լիճը: Լանջերին մերձարևադարձային տափաստաններ են, դրանցից վեր` ճմախոտային և ծառաթփուտային բուսականություն, ավելի վեր` ենթալպյան, ալպյան մարգագետիններ և լեռնային քսերոֆիտներ: