Jump to content

ՀՍՀ/ՀԻՍԱՐՅԱՆ ՀՈՎԻՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՍԱՐՅԱՆ ՀՈՎԻՏ, միջլեռնային իջվածք Տաջիկական ՍՍՀ արևմուտքում, Հիսարյան լեռնաշղթայի հարավային, Բաբադաղ, Կարատաու և այլ լեռների հյուսիսային ծայրամասերի միջև: Երկարությունը 70 կմ է, լայնությունը` մինչև 20 կմ, բարձրությունը` 700–1000 մ: Կլիման ցամաքային է, հուլիսի միջին ջերմաստիճանը 29 С է, հունվարինը` – 0,7°C, տարեկան տեղումները` 520 մմ: Մշակում են բամբակենի, քնջութ, ցորեն, խորդենի, մրգեր: Հ. հ–ում է Տաջիկական ՍՍՀ մայրաքաղաք Դուշանբեն: