Jump to content

ՀՍՀ/ՀԻՐԱՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՐԱՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառում: 1909–ին ուներ 22 տուն խառը (7–ը` հայ, 15–ը` թուրք) բնակչություն: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: