ՀՍՀ/ՀԼՈՂԻՆՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԼՈՂԻՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառի Տալվորիկի գավառակում: 1909–ին ուներ 40 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց զգալի մասը զոհվել է 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
