Jump to content

ՀՍՀ/ՀԿ(բ)Կ XI ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԿ(բ)Կ XI ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասնմեկերորդ համագումար, տեղի է ունեցել 1938 թվականի հունիսի 2–6–ը, Երևանում: Մասնակցել են 390 պատգամավոր վճռական և 68–ը` խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին շուրջ 16 h զ. կուսանդամների և ավելի քան 8 հզ. թեկնածուների: Լսվել են ՀԿ(բ)Կ Կենտկոմի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Կենտկոմի հաշվետվության մեջ նշվում էր, որ ժողտնտեսության զարգացման երկրորդ հնգամյա պլանի իրականացումով Հայաստանը դարձել էր ինդուստրացված հանրապետություն: Արդյունաբերության տեսակարար կշիռը կազմում էր ժողտնտեսության համախառն արտադրանքի 70–ը: Հաշվետու շրջանում գործող ձեռնարկությունների շարքը համալրվել էր կաշվի, մետաքսե գործվածքեղենի (Երևանում), կոշիկի, գուլպայի, տրիկոտաժի (Լենինականում) ձեռնարկություններով, սկսել էր էլեկտրաէներգիա տալ Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը: Արդյունաբերության առանձին ճյուղերի և երկաթուղային տրանսպորտի որոշակի առաջընթացի կողքին մատնանշվեցին մի շարք թերացումներ, և միջոցառումներ մշակվեցին ժողտնտեսության հիմնական ճյուղերի հետագա զարգացումն ապահովելու համար: Համագումարը կուսկազմակերպությունների և աշխատավորների ուշադրությունը կենտրոնացրեց հատկապես էներգետիկ բազայի ընդլայնման, լեռնային և քիմ. արդյունաբերության բնագավառում տեղ գտած թերությունների վերացման, սննդի արդյունաբերության և սոցիալիստական գյուղատնտեսության հետագա զարգացման վրա: Համագումարն ընտրեց ՀԿ(բ)Կ Կենտկոմ (55 անդամ, 16 թեկնածու) և վերստուգիչ հանձնաժողով: Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Գ. Ա. Հարությունյանը: