ՀՍՀ/ՀՂԿԱՆՅՈՒԹԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՂԿԱՆՅՈՒԹԵՐ, կարծր ապարներ և միներալներ (բնական և արհեստական), որոնք գործածվում են մետաղների, համաձուլվածքների, ապարների, ապակու, թանկարժեք քարերի, փայտի, կաշվի մեխանիկական մշակման համար: Արհեստական Հ. (էլեկտրակորունդ, սիլիցիումի կարբիդ, բորի կարբիդ, սինթետիկ ալմաստ) կիրառում են XIX դ. վերջից: Հ–ի հիմնական բնութագրերն են` կարծրությունը, ամրությունը, ճլությունը, հղկահատիկի ձևը, հղկունակությունը, հատիկայնությունը: Կիրառվում են հղկանյութային գործիքների պատրաստման, բարձր հրահեստության շինվածքների արտադրության համար:
