ՀՍՀ/ՀՂԿՈՂ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ
ՀՂԿՈՂ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Լենինականի, ՍՍՀՄ հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1954–ին, սկզբում կոչվել մետաղյա մահճակալների, ապա` կարի մեքենաների գսրծարան: Հ. հ. գ. է 1958–ից: Թողարկում է 3 Բ 12, 3 Կ 12 մակնիշի ու հատուկ (օպտիկական ապակու) հղկիչ հաստոցներ: 1978–ից յուրացվել է նաև դարբնոցամամլիչ սարքերի, սառը նստեցման ավտոմատ և պարուրակագլոցման հաստոցների արտադրությունը: Ունի մեխանիկական, ձուլման, ջերմամշակման, հավաքման և այլ արտադրամասեր: 1978–ին, 1954–ի համեմատ, համախառն արտադրանքի ծավալն աճել է 28,6 անգամ, կազմել 10,3 մլն ռ.: Արտադրանքն առաքվում է ՍՍՀՄ տնտ. բոլոր շրջանները, և արտասահմանյան 16 երկիր` Կուբա, Հունգարիա, Հարավսլավիա, Իտալիա, Ալժիր ևն: Կոոպերացված կապերի մեջ է Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի և Խարկովի հաստոցաշինական ձեռնարկությունների ու գիտահետազոտական կազմակերպությունների հետ:
