Jump to content

ՀՍՀ/ՀՅՈՒԶ ԴԵՎԻԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՅՈՒԶ (Hughes) Դևիդ Էդուարդ (16.5.1831, Լոնդոն–21.1.1900, Լոնդոն), անգլիացի ֆիզիկոս և գյուտարար, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1880): 1838–ին նրանց ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: Օժտված լինելով երաժշտական բացառիկ ընդունակություններով` 1850–ին Հ. դարձել է Բարդսթաունի կոլեջի (Կենտուքի նահանգ) երաժշտության պրոֆեսոր, իսկ 1851–ին` նաև ֆիզիկայի պրոֆեսոր: 1855–ին ստացել է տառատպիչ հեռագրական ապարատի առաջին արտոնագրերը: 1856–ից Հ–ի ապարատն սկսել է օգտագործվել ԱՄՆ–ում, իսկ 1862–ից` Եվրոպայում: 1867–ին Հ. տեղափոխվել է Լոնդոն: Հ. նաև ածխային միկրոֆոնի (1878), ինդուկտիվ կշեռքի (1879) և ձայնաչափի (1879) գյուտարարն է: