Jump to content

ՀՍՀ/ՀՅՈՒՍԵՅՆՑԻՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՅՈՒՍԵՅՆՑԻՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառի Գելիեգյուզան գավառակում: 1909–ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց զգալի մասը զոհվել է 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: