ՀՍՀ/ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՌ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՌ, Երկրի պտտման երևակայական առանցքի և Երկրի մակերևույթի հատման կետը Հյուսիսային կիսագնդում: Հ. բ–ի նկատմամբ Երկրի մակերևույթի ցանկացած այլ կետ գտնվում է հվ. ուղղությամբ: Գտնվում էՀյուսիսային սառուցյալ օվկիանոսի կենտրոնական մասում, որտեղ օվկիանոսի խորությունը 4000 մ է և ավելի: Ձմռանն օդի միջին ջերմաստիճանը մոտ – 40 С է, ամռան ամիսներին` մոտ 0 С և միայն առանձին օրերին բարձրանում է մինչև 1–2°C: Բևեռային ցերեկը տևում է 186 օր 10 ժ (լուսաբեկման հետևանքով, մոտ 193 օր), իսկ բևեռային գիշերը` 178 օր 14 ժ (լուսաբեկման հետևանքով, մոտ 172 օր): Հ. բ. առաջինը հասել է ամերիկացի Ռ Պիրին (1909–ի ապրիլի 6–ին): 1979–ի հունիսի 1–ին Հ. բ. է հասել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագրության կազմակերպած արշավախումբը` Դ. Շպարոյի ղեկավարությամբ:
