Jump to content

ՀՍՀ/ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾՈՎ, Ատլանտյան օվկիանոսի ծայրամասային ծով` Սկանդինավյան և Յուտլանդական թերակղզիների, Մեծ Բրիտանիա, Օրկնեյան և Շետլանդական կղզիների միջև: Տարածությունը 544 h զ. կմ² է, ծավալը` 42 հզ. կմ³, միջին խորությունը 96 մ է, առավելագույնը` 463 մ: Կլիման բարեխառն է: Գտնվում է Հյուսիս–Ատլանտյաս հոսանքի և Իսլանդական դեպրեսիայի ազդեցության տակ: Հաճախակի են մառախուղները: Սառցապատվում է ափերի մոտ (դեկտեմբերից–մարտ): Հ. ծ. են թափվում Էլբա, Վեզեր, Հռենոս, Թեմզա գետերը: Մակընթացությունը կեսօրյա է (ալիքի բարձրությունը` մինչն 7,6 մ): Ափերին հաճախ լինում են ջրհեղեղներ: Կան ձկնորսություն, նավթի և բնական գազի խոշոր հանքավայրեր: Գլխավոր նավահանգիստներն են Լոնդոնը, Անտվերպենը, Ռոտերդամը, Համբուրգը: