Jump to content

ՀՍՀ/ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ, լեռնային համակարգ Հայկական լեռնաշխարհում, Գայլ (Քելքիթ), Ճորոխ և Արևմտյան Եփրատ գետերի միջև: Ձգվում է Սեբաստիայի (Սվազ) գոգավորությունից մինչև Կոպդադի լեռնանցքը: Երկարությունը մոտ 650 կմ է, բարձրությունը` մինչև 3537 մ (Քեշիշ լեռ): Կազմված է կավճի և պալեոգենի խիստ ծալքավոր և բեկորազատված կրաքարերից, մարմարներից, մերգելներից և ավազաքարերից: Օգտակար հանածոներից կան բազմամետաղներ, շինանյութեր, հանքային ջրեր: