ՀՍՀ/ՀՅՈՒՍԻՍ–ԱՏԼԱՆՏՅԱՆ ՀՈՍԱՆՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՅՈՒՍԻՍ–ԱՏԼԱՆՏՅԱՆ ՀՈՍԱՆՔ, օվկիանոսային տաք հոսանք Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում: Հանդիսանում է Գոլֆստրիմի անմիջական շարունակությունը: Սկսվում է Նյուֆաունդլենդյան մեծ խրատից, ուղղվում հս–արլ.: Իսլանդիայի մոտ բաժանվում է երկու ճյուղի, հիմնական մասը մտնում է Նորվեգական ծով (Նորվեգական հոսանք), ավելի փոքր ճյուղը շրջվում է դեպի արմ., Գրենլանդիա` Իրմինգերի հոսանք անվամբ: Հ–Ա. հ–ի մեկ այլ ճյուղ Եվրոպայի արմ. ափերով իջնում է հվ. և միանում Կանարյան հոսանքին: Հ–Ա. հ. հվ–արմ–ում ունի 1–2 մ/վրկ արագություն, Իսլանդիայի մոտ` 0,1–0,2 մ վոկ: Ջերմաստիճանը փետրվարին հվ–արմ–ում – 15°C է, հս–արլ–ում` 0–2°C, օգոստոսին, համապատասխանաբար, 15–20°C և 3–5°C, ջրի աղիությունը 36– 34 է: Հ–Ա հ. զգալի ազդեցություն ունի Եվրոպայի կլիմայի և բնության ձևավորման գործում:
