ՀՍՀ/ՀՅՈՒՍՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՅՈՒՍՅԱՆ Մինաս Գրիգորի (ծն. 15.2.1904, Վան), հայ սովետական գրականագետ: Բան. գիտ. դ–ր, պրոֆեսոր (1963): Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1937): Դասախոսել է Երևանի և Լենինականի բուհերում, 1969–ից` Երևանի համալսարանում: Հրատարակել է «Դավիթ Բեկ» (1943), «Գրիգոր Զոհրապ. կյանքը և ստեղծագործությունը» (1957), «Գրիգոր Զոհրապի արվեստը» (1964), «Մեծ եղեռնի զոհ գրողները» (1965), «Ա. Ս. Պուշկին» (1968), «Էջեր արևմտահայ գրականության պատմությունից» (1977) աշխատությունները:
