ՀՍՀ/ՀՅՈՒՍՆԱՏԱՂՁԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՅՈՒՍՆԱՏԱՂՁԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, փայտանյութի մշակման ձեռքի և մեքենայացված գործիքներ: Տարբերում են կտրող, չափող–նշագծող և օժանդակ Հ. գ.: Կտրող Հ. գ. լինում են ձեռքի` կացին, սղոց, ռանդա, դուր, գայլիկոն, մեքենայացված` պնևմատիկ և էլեկտրական հաղորդակով ձեռքի մեքենաներ, շղթայաձև, սկավառակաձև, ժապավենաձև սղոցներ, ռանդաներ, թործաններ, գայլիկոնիչ մեքենաներ: Չափող–նշագծող Հ. գ. են քանոնը, անկյունաքանոնը, չափերիզը, կորակարկինը, ներսաչափը, խազքաշը, ուղղալարը: Օժանդակ գործիքներ են մուրճը, պտուտակիչը, մանեկադարձիչը, կծաքցանը, տափակաշուրթը, աքցանը:
