ՀՍՀ/ՀՅՈՒՐՔՅՈՒՐԿԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՅՈՒՐՔՅՈՒՐԿԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, վանի վիլայեթի Կառկառի գավառում: 1909–ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բռնությամբ տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է տարագրության ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
